Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուների սրտերը` այս ամռանը գերմանական «Բորուսիա»-ից «Մանչեսթեր» տեղափոխվելուց ի վեր: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը` հավելելով, որ Մխիթարյանը չի վախենում հանդիպումներից հետո մամուլի հետ շփումներից` չնայած այն հանգամանքին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բավականին դանդաղում էր Մխիթարյանին թիմի հիմնական կազմ ընդգրկելու հարցում:
«Զարմանալի չէ, որ նա իրեն վստահ է պահում տեսախցիների առաջ` հաշվի առնելով անգլերենի տիրապետման մակարդակը: Եվ դա միայն մեկն է այն յոթ լեզուներից, որոնց Մխիթարյանը տիրապետում է: Բացի իր մայրենի հայերենից, ինչպես նաև անգելերենից, որը նա սովորել փոքր տարիքում, Միկին խոսում է նաև ֆրանսերեն: Նրա համար իդեալ է Զինեդին Զիդանը, նա ապրել է Ֆրանսիայում մինչև 7 տարեկանում Հայաստան վերադառնալը»,- գրում է թերթը: Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Մխիթարյանը 14 տարեկանում սովորել է պորտուգալերեն Բրազիլիայում ապրելիս, իսկ ռուսերենին տիրապետում է իր տատիկի շնորհիվ: