
Սթենֆորդի համալսարանի գիտնականները միջոց են գտել, որի օգնությամբ մարդու օրգանիզմում հնարավոր է դանդաղեցնել նյութափոխանակությունը: Համալսարանի հաղորդագրության մեջ ասված է, որ այդ միջոցի հիմքում կալորիաների պակասն է, որը հանգեցնում է նյութափոխանակության նվազմանը:
Այսպիսով, այն մարդիկ, ովքեր ուզում են քաշ հավաքել, իսկ նյութափոխանակության դանդաղման դեպքում հենց քաշի կուտակում է տեղի ունենում, պետք է վերահսկեն օգտագործվող կալորիաների քանակը և որոշ ժամանակով կալորիաների պակաս ստեղծեն, որպեսզի օրգանիզմը սկսի ավելի դանդաղորեն աշխատել:
Նյութափոխանակության արագության վրա ազդում են նաև մարդու չափերը և նրա ակտիվությունը:Կ ամավորների մեկ քառորդի մոտ նյութափոխանակության դանդաղումը քաշի կուտակման է հանգեցրել: Պարզվել է նաև, որ նյութափոխանակությունը դանդաղում է երեկոյան և գիշերային ժամանակահատվածում և գրեթե երբեք չի մեծանում մինչև առավոտ: