Լատվիական ընկերությունը ներողություն է խնդրում հայերից
Advertisement 1000 x 90

Լատվիական ընկերությունը ներողություն է խնդրում հայերից

«Visual Agency» գովազդային գործակալությունը ներողություն է խնդրում հայերից Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հակահայկական նյութեր տարածելու համար։

Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունն այս գործակալության միջոցով պատվիրել էր նոյեմբերի 5-ին Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա հակահայկական բնույթի նյութեր տարածել, ինչն անմիջապես կասեցվել է Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով։

«Հաշվի առնելով, որ այդ նյութերը վիրավորել են հայ ժողովրդի ներկայացուցիչների զգացմունքները՝ մենք ներողություն ենք խնդրում նրանցից»,- նշված է լատվիական ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակել է նաև Լատվիայում ՀՀ դեսպանությունը:

Գործակալությունը վստահեցնում է, որ չի մասնակցում և չի ցանկանում մասնակցել քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա իրենք կողմ են խաղաղ կարգավորմանը։

2020.gada 5. novembrī SIA “Visual Agency” uz digitālajiem ekrāniem Rīgā izvietoja pasūtītāja iesniegto vizuālo…

Опубликовано Visual Media Пятница, 6 ноября 2020 г.

armeniasputnik.am



Նման նյութեր