
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նա այդ պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ նշանակվել էր հոկտեմբերի 8-ին
ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայել Համբարձումյանն աշխատանքից ազատման դիմումը գրել էր դեռևս հոկտեմբերի 28-ին։ Սակայն դիմումն ընդունվել է միայն այսօր։
Քիչ անց կտեղեկացնենք, թե ով է նշանակվելու ԱԱԾ նոր տնօրեն։
Նշենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ որպես պետի տեղակալ, ապա՝ պետ, իսկ մինչ այս նա զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: