
Հայկական զինված ուժերը Մարտունիի ուղղությամբ հարձակվողական գործություններ ու գրոհ են մղել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ, որտեղ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Այդ հատվածում կա ստաբիլություն»,- գրել է Հովհաննիսյանը։