Խոստացել էի, որ Տեղեկատվական միասնական կենտրոնի հաղորդումից հետո կներկայացնեմ Շուշիի ճակատամարտի մասին առանձնահատուկ մի դրվագ, ինչպիսին թերևս հանդիպել եմ միայն ֆիլմերում կամ գեղարվեստական գրքերում: Պատմությունը, որ ներկայացնում եմ, ադրբեջանական տեղեկատվական տիրույթից է: Հայ զինվորի բացառիկ հերոսականության և անձնազոհության վկայարան, որով պետք է սերունդներ դաստիարակենք՝ հայրենատեր ու անհաղթելի:
Այսօրվա մարտերից մեկի ժամանակ թշնամու դիվերսիոն խմբավորումները բախվել են հայ զինվորների բացառիկ համառ դիմադրության, որ հաղթահարելու համար ստիպված են եղել մեծաթիվ ուժեր կենտրոնացնել: Մարտը եղել է շատ թեժ, թշնամուն ի վերջո հաջողվել է շրջապատել մեր զինվորներին: Ու երկու հարյուրից ավել ադրբեջանցի հատուկ ջոկատայիններ և նրանց ընկերակցող մյուս զինվորականները դարձել են հայկական հրետանու թիրախային կրակի զոհ: Թուրքերն այնքան մոտ են եղել, որ լսել են, թե ինչպես են մերոնք թիրախային կոորդինատները տալիս սեփական հրետանուն: Պատմության իսկությունը ինքս չեմ կարող հաստատել, չգիտեմ, մեր տեղեկատվական տիրույթում այսպիսի տվյալ չկա, ինչը բնական եմ համարում, բայց, երբ կարդում էի ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունը, քարացել էի հուզմունքից: Թշնամին գրում էր հայ զինվորի մասին սարսափով, բայց և անբացատրելի հարգանքով: Ու մինչև կհասկանայի թարգմանածս, մեկնաբանությունը ջնջվեց: Բայց վերջին բառերը այլևս երբեք չեմ մոռանա.
«Այս մասին պատմում եմ, որովհետև չպատմել չեմ կարող, որովհետև հիմա չեմ հավատում, որ այս պատերազմում կարող ենք հաղթել, բայց երբ կարդամ իմ գրածը, հաստատ կջնջեմ, որովհետև չեմ ուզում մտածել, որ Ղարաբաղն այլևս երբեք մերը չի լինելու»:
Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից
Խոստացել էի, որ Տեղեկատվական միասնական կենտրոնի հաղորդումից հետո կներկայացնեմ Շուշիի ճակատամարտի մասին առանձնահատուկ մի…
Опубликовано Balyan Vardan Воскресенье, 8 ноября 2020 г.