
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի և մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից տուժած բոլոր քաղաքացիներն ու զինծառայողները ստացել են պատշաճ բուժօգնություն: «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների, քաղաքացիական անձանց մասով որևէ թերացում չկա՝ չնայած նրան, որ առողջապահական համակարգն աշխատում է գերլարված ու գերմոբիլիզացված: Չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում և չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այդ մասով մենք 100%-ով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ այլ զարգացումների համար»,- ասաց Թորոսյանը: