Հայաստանում Covid-19-ով կրկնակի վարակման 343 դեպք է գրանցվել:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ողջ հանրապետությունում ունեցել ենք 343 կրկնակի վարակման դեպքեր»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, որ այդ անձինք պարզապես լիարժեք չէին բուժվել, նախարարը քիչ հավանական համարեց, քանի որ այդ անձինք ունեցել են դրական ախտորոշում, հետո բուժվել են ու ունեցել բացասական պատասխան, հետո առնվազն մեկ ամիս ինտերվալից հետո թեստի դրական պատասխան է եղել: