Ջո Բայդենի շտաբը դիմել Է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը՝ պահանջելով նրան ընտրված նախագահ ճանաչել
Advertisement 1000 x 90

Ջո Բայդենի շտաբը դիմել Է ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը՝ պահանջելով նրան ընտրված նախագահ ճանաչել

Ջոզեֆ Բայդենի շտաբի ներկայացուցիչները պահանջ են հղել ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը քաղաքական գործչին ընտրված նախագահ ճանաչելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել Է Fox News-ը: Փաստաթղթում ասվում Է, որ ընտրություններում դեմոկրատի հաղթանակն ստացել Է «անկախ վավերացում», ինչի կապակցությամբ գերատեսչությունը պետք Է «Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին անհապաղ ճանաչի ընտրված նախագահ եւ փոխնախագահ»:

«ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը եւ տնտեսական շահերը կախված են այն բանից, թե դաշնային կառավարությունն արդյոք պատրաստակամություն դրսեւորում Է հստակ եւ առանց հաղապելու կատարել ամերիկացի ժողովրդի կամքը եւ իրականացնել իշխանության անցնցում եւ խաղաղ փոխանցում»,-ասվում Է դիմումի մեջ: Ավելի վաղ Politico թերթը հաղորդել Էր, որ ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում Է ճանաչել Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ինչպես բացատրել են փորձագետները, առանց գերատեսչության ղեկավարի հաստատման Բայդենը չի կարողանա ստանալ ֆինանսական ռեսուրսները տնօրինելու հնարավորություն: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հաղորդել են ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Ջո Բայդենի հաղթելու մասին: Նա նույնպես իրեն հաղթող Է հռչակել: Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչել պարտությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը եւ հետաքննել ենթադրվող խախտումները: Օրենքի համաձայն, ընտրված նախագահը պաշտոնը պետք Է ստանձնի 2021 թվականի հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր