
Շուշի քաղաքում ամբողջ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են: «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
«Ամբողջ օրվա ընթացքում ռազմական գործողությունները շարունակում են, դժվար է այս պահին ընդհանուր գնահատական տալ: Եթե պաշտպանության բանակը համապատասխան հաստատումներ չի անում , կարծում եմ, քաղաքական իշխանությունների տեսակետը ինչ-որ տեղ պետք է կասկածի տակ առնել և տուրք չտալ այդ ամենին: Ի վերջո, բանակը ունի իր խնդիրները և բանակը իր խնդիրները կատարում է»,- նշել է Իշխանյանը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչը նշել է, որ շատ կարևոր է հետևել ՊԲ լրատվական ծառայության հրապարկումների և ամբողջական տեղեկատվությունը ստանալ մի տեղից: