
Քաղաքացիները շարունակում են գտնվել Կառավարության մոտ: Այստեղ է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պետք է հեռանա նաև նախագահը:
Մենք պետք է խորապես հասկանանք՝ Արցախն ինչ է ուզում, արդյո՞ք ճնշում եղել է, ես չեմ կարողանում Ստեփանակերտի հետ կապնվել: Ո՞վ է Ստեփանակերտում դրության տերը, ով է ներկայացնում Արցախի իշխանությունը: Չեմ կարող այլ բան ասել,-ասաց նա: