«Մենք շատ դաժանորեն սպառել ենք մեր սխալվելու լիմիտը»
Advertisement 1000 x 90

«Մենք շատ դաժանորեն սպառել ենք մեր սխալվելու լիմիտը»

Եթե այս քաոսը չկանգնեցվի, արագ չկանգնեցվի, ունենալու ենք հաջորդ կորուստը: Կորցնելու ենք պետականությունը: Այս անգամ անվերադարձ և դա հաջորդ ծրագիրն է, որ մեր համար պատրաստել են: Իրականացնողներն էլ վաղուց արդեն գործի են անցել, դեռ Արցախում էին ակտիվ աշխատում, բերելով այս վիճակին : Զգոնություն և միայն զգոնություն: Սա է այսօրվա հրամայականը: Եւ կրկնում եմ, այս վիճակի համար մենք բոլորս ենք մեղավոր: Մենք շատ դաժանորեն սպառել ենք մեր սխալվելու լիմիտը: Օրեր առաջ գրել էի համերաշխության կոչի, ատելությունը վանելու և փեշից քարերը թափելու մասին: Հիմա կրկնում եմ, վանեք ատելությունը, որ ներարկվել է երկուսուկես տարի շարունակ և սթափվեք: Երկիրը դեռ հնարավոր է փրկել և փրկվել:

5–րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանի էջից:

Եթե այս քաոսը չկանգնեցվի, արագ չկանգնեցվի, ունենալու ենք հաջորդ կորուստը: Կորցնելու ենք պետականությունը: Այս անգամ …

Опубликовано Հար Հարությունյան Понедельник, 9 ноября 2020 г.