«Վատ պատմությունները կրկնելու ռեսուրս չունենք»
Advertisement 1000 x 90

«Վատ պատմությունները կրկնելու ռեսուրս չունենք»

2018 թվականի հոկտեմբերի 2-ին որպես ԱԺ լրատվական վարչության պետ աշխատանքային պարտականություններս էի կատարում ԱԺ-ում, երբ մարդկային ամբոխը շրջապատել էր շենքն ու որսում էր իշխանական պատգամավորներին, սարսափելի գիշեր էր: Ինչպես այն ժամանակ, այնպես և հիմա համոզված եմ, որ որևէ մեկին որևէ կերպ վնաս տալն անթույլատրելի է: Բռնությունը, անհանդուրժողականությունը որևէ լավ տեղ չի տանելու, դրանում համոզվում ենք այսօր:

Երբ կեսգիշերն անց նոր միայն հնարավոր եղավ դուրս գալ շենքից, Դեմիրճյան փողոցում ամբոխն հարձակվեց մեքենայի վրա ու սկսեց ճոճել, հարվածել, հայհոյել, իսկ մի մասն էլ նրանց ծափահարել: Շուրջ 20 րոպե մեքենայում մնալուց հետո նոր մի կերպ հնարավորություն եղավ դուրս գալ շրջափակումից: Կուզեի, որ այլևս նման բաներ չլինեին մեր երկրում, վատ պատմությունները կրկնելու ռեսուրս չունենք, ինչ որ բան ցանելուց էլ միշտ հնձելու մասին պետք է մտածենք:

Խաղաղություն մեր երկրին:

Կնյազ Սարոյանի էջից:

2018 թվականի հոկտեմբերի 2-ին որպես ԱԺ լրատվական վարչության պետ աշխատանքային պարտականություններս էի կատարում ԱԺ-ում, երբ…

Опубликовано Knyaz Saroyan Понедельник, 9 ноября 2020 г.



Նման նյութեր