Նախագահը հիմա պետք է կառավարություն նշանակի
Advertisement 1000 x 90

Նախագահը հիմա պետք է կառավարություն նշանակի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.

«Հիմա Հայաստանում մնացել է մեկ պետական ինստիտուտ, դա Նախագահն է։

Իրավիճակներում, երբ սահմանադրությունը կարգավորումներ չունի, Նախագահն իրավունք ունի որոշումներ կայացնել։

– Նախագահը հիմա պետք է կառավարություն նշանակի։

– Ոստիկանությունն ու բանակը պետք է իրավիճակը վերցնեն վերահսկողության տակ ու կարգազանցներին խստագույնս պատժեն, այլ ելք չկա։ Շատ կոշտ միջոցներ պետք է գործադրվել։

– Մարդիկ պետք է փողոցից տուն գնան։

Անիշխանությունն ավելի մեծ վտանգներ է պարունակում, քան այն, ինչը որ ունենք։

Դժվար է, բայց զսպեք ձեր էմոցիաներն, այլ ելք չկա։ Հետո կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»։