
Ռուսական խաղաղապահների Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ռուսաստանից մեկնել է Ղարաբաղ: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Խաղաղապահներով Իլ-76 տասնհինգերորդ ինքնաթիռը Ուլիանովսկից թռել է: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմն է, նյութական միջոցներ և զրահամեքենաներ»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություն էին ձեռք բերել պատերազմը դադարեցնելու մասին: Համաձայնության բաղադրիչներից է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելը։