Անդրանիկ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իմքայլականնե՛ր,
Դուք դեռ ունեք չնչին շանսեր ձեր անունը ու ձեր սերունդների անունը փրկելու։ Ձեզ թվում է, թե սա հերթական ֆբ–յան քննարկումն է. կխոսենք, ֆեյքերին կաշխատացնեք կանցնի։ Քչերը ունեն ինչ֊որ սպասելիք ձեզանից, բայց ես դեռ հույս ունեմ՝ ձեր մեջ դեռևս չի մահացել հայը։
– շտապ հավաքվեք ձեր «միահամուռ» խմբակով 88+1, մերժեք ձեր առաջնորդին ու ներկայացրեք ճգնաժամից դուրս գալու ծրագիր
– դուրս եկեք ձեր ժողովրդի դիմաց, մի վախեցեք, սև ժապավեններ կապելու ու պատգամավորների տներ ուղարկող առաջնորդներ էլ չեն լինելու
– դարձեք պատասխանատու ձեր քայլերի համար, խոսեք և պարզաբանեք, հետևելով ձեր դավադիր առաջնորդին, շողոքորթելով դուք խորտակում եք ձեր և ձեր սերունդների անունն ու ապագան
– իմացեք, ուր էլ փախնեք ու աշխարհի որ անկյունում էլ լինեք, դուք կապրեք ծածուկ ու ամոթով, ու կլինի մեկ հայ, որը ձեզ կհիշացնի դա ամեն օր։
Ձեզանից հիմա ավելին է կախված քան դուք կարծում եք։ Դուրս եկեք «քայլողների» ու պարգևավճար ստացողների կերպարից և հստակ քայլեր արեք»։