Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։ Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
«Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ուսումնասիրում է Ղարաբաղում հրադադարի հայտարարության կետերը։ Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի ղեկավարությունը կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները տարածաշրջանում և ձեռնպահ մնալ Ղարաբաղի տարածաշրջանում որևէ գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել ապագա համաձայնագրին: