«Իսկ ո՞ր ջհանդամում է ԱԺ մեծամասնություն կոչված մանկապատանեկան համույթը»
Advertisement 1000 x 90

«Իսկ ո՞ր ջհանդամում է ԱԺ մեծամասնություն կոչված մանկապատանեկան համույթը»

Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ ո՞ր ջհանդամում է ԱԺ մեծամասնություն կոչված մանկապատանեկան համույթը։ Սա խորհրդարանական երկիր է և հենց դրանց պետք է արագ բերման ենթարկել ու դեմ տալ այդ ղազագիրն առ ոչինչ ճանաչելու որոշումը։ Իսկ միջազգայնորեն դա ավելի քան հիմնավորված է․ Պուտինն ու էրդողանը չեն կարող իրենց ախորժակին լայեղ մեջ-մեջ անեն Արցախն ու Սյունիքը։

Հակամարտությունը 30 տարի է գտնվում է ԵԱՀԿ տիրույթում, որը 56 պետություն է, իր կազմից ընտրված 11 երկիր, իսկ 11 երկրից կազմավորվել է 3 պետությունից բաղկացած ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲ։ Ունե՞նք այս երկրների համաձայնությունը՝ չունենք։

Դե բարի եղեք գնալ ու միջազգային հանրությանը բացատրել, որ ՂԱԼԱԹ եք արել, որ այդ 56 պետություններին, ՄԱԿ-ին շրջանցել եք։ Ճակատագրական ժամեր են, մի ուշացրեք․․․եթե վախենում եք գործի գնալ, 21-րդ դարն է, էլեկտրոնային քվեարկություն ու ստորագրություն կա, մարդի՜կ»։



Նման նյութեր