«Արա, դու գնացել ես թուրքի առաջ կզել ես, եկել ես Երևանի կենտրոնում խի՞ ես «դիմշաշկի» գցում էս ժողովրդի վրա»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Արա, դու գնացել ես թուրքի առաջ կզել ես, եկել ես Երևանի կենտրոնում խի՞ ես «դիմշաշկի» գցում էս ժողովրդի վրա»․ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ ԱԺ բակում ինչ-որ բան պայթեց և ծուխ դուրս եկավ։ Ոստիկաններից մեկը լրագրողներին ասաց, որ քաղաքացիներից մեկն է նետել, նա հիմա ձերբակալված է։

«Ընդամենը «դիմշաշկա» կոչված նյութն էր, որը նետեց մի քաղաքացի, հիմա արդեն ձերբակալվեց, տարվեց»,- ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ ոստիկաննե՞րը չեն կիրառել, նա պատասխանեց․ «Ոստիկաններն իրենց դե՞մ էին կիրառելու։ Քաղաքացի էր»։

ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ առավոտից զգուշացրել են՝ կան մարդիկ, որոնք դիմելու են սադրանքների․ «Սա Նիկոլի ոճն է, ինքն այս ամբողջ ընթացքում նման սադրանքներ է անելու։ Հերթական անգամ ինքը բախումներ է հրահրում մեր երկրում։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում ՝ Նիկոլ Փաշինյան, խելքի արի, ժողովրդի մեջ «դիմշաշկի» մի գցիր, ժողովրդից վրեժ մի լուծիր, արա, դու գնացել ես թուրքի առաջ կզել ես, եկել ես Երևանի կենտրոնում խի՞ ես «դիմշաշկի» գցում էս ժողովրդի վրա։ Սա Նիկոլի հերթական պրովոկատորներից մեկն էր։ Սա է այս մարդը։ Հետևաբար, կոչ եմ անում բոլորին՝ սադրանքների չտրվել, նման սադրանքներ էլի է անելու։

Նիկոլը սրա համար պատասխանատվություն է կրում։ Այսքան կանանց, լրագրողների առաջ տեղի ունեցավ սադրանք՝ ինչ-որ բան գցեցին, դրանով փորձելով հրահրել բախումներ։ Սա է ՀՀ ղեկավարը։ Մենք սադրանքների չենք տրվելու, մենք արդեն մեծ կորուստներ, զոհեր ունենք, մենք երկիրը ցնցումների չենք տանելու։ Մենք մի խնդիր ունենք՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական և արագ հեռացում»։



Նման նյութեր