Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Speed Chess Championship-ում տարած հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
«Վերջին օրերը ամենացավալին էին իմ կյանքում: Սգում եմ մեր ողջ ազգի հետ ու խոնարհվում մեր զոհվածների և նրանց ընտանիքների առջև: Խոնարհվում եմ նաև մեր կռիվ տված տղերքի առաջ, ովքեր շարունակում են իրենց սուրբ գործը: Աղոթում եմ ու հավատում, որ սա կլինի պատմության մեջ մեր վերջին անհաջողությունը: Այսօրվա հաղթանակս նվիրում եմ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին: Հավատում եմ, որ սա կլինի մեր ազգի հաղթանակների նոր սկիզբը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արոնյանը: