«Իմ քայլը» աններելի հանցանք է գործել ողջ հայ ժողովրդի նկատմամբ․ ՀԱԿ-ի հայտարարությունը
Advertisement 1000 x 90

«Իմ քայլը» աններելի հանցանք է գործել ողջ հայ ժողովրդի նկատմամբ․ ՀԱԿ-ի հայտարարությունը

ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության հայտարարությունը ցույց է տալիս, որ գործող իշխանությունը դեռևս չի հասկացել, թե ինչպիսի ահավոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի հանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ ազգային կոնգրեսը:

«Իմ քայլի» հայտարարությունը միաժամանակ ակնհայտ է դարձնում,  որ իշխանությունը կտրականապես մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստորեն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` իբրև–թե իր իսկ դավանած սկզբունքների՝ ժողովրդավարության և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում։



Նման նյութեր