Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, որը հանդիպում է ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, պատրաստվում է անշարժ գույք ձեռք բերել ԱՄՆ-ում: Արքայական ընտանիքի 32-ամյա անդամն արդեն հարմար տուն է գտել. դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի առանձնատունը Լոս Անջելեսի Փասիֆիք Փալիսեյդսի շրջանում, որը գնահատված է 27 միլիոն դոլար: Այս մասին գրել է Woman’s Day-ը:
Հրատարակության տվյալներով՝ արքայազն Հարրին Մեգան Մարքլին խոստացել է տուն գնել դերասանուհու հայրենի Լոս Անջելեսում, որպեսզի իրենք կարողանան միասին ապրել ԱՄՆ իր այցելությունների ընթացքում:
Զույգին մոտ կանգնած մի աղբյուր Woman’s Day-ին պատմել է, որ Հարրին ընտրություն է կատարել հօգուտ Ռիզ Ուիզերսփունի՝ հուլիվուդյան դերասանուհու և պրոդյուսերի առանձնատան, դերասանուհի, որը հռչակ է ձեռք բերել Էլլ Վուդսի դերով «Օրենքով շիկահեր աղջիկը» կատակերգությունում: Մենատան արժեքը կազմում է 27 միլիոն դոլար:
Տան համար ավանդ կարող է մուծվել մոտ օրերս, ճշտել է հրատարակությունը: