Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա հանդիպումները:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում Բրազիլիան պետք է մրցի Վենեսուելայի և Ուրուգվայի ընտրանիների հետ:
Նեյմարը թեպետ միացել է ազգային թիմին, սակայն մկանների հետ կապված խնդիրներ ունի, որ ստացել էր ՊՍԺ-ի նախորդ հանդիպման ժամանակ: Նա դեռևս չի հասցրել վերականգնվել:
Բրազիլիայի ազգային ընտրանին Մունդիալի որակավորման փուլում նոյեմբերի 14-ին մրցի Վենեսուելայի հետ, իսկ նոյեմբերի 18-ին`Ուրուգվայի: