Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծխում է, որ կոնֆլիկներ Ռուսաստանի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ չեն լինի Ղարաբաղյան դեպքերից հետո։ Երկու համայնքներն էլ, ըստ նրա, իրենց պահում են չափազանց պատասխանատու։
Նա հավելել է, որ Ռուսաստանում ապրող հայ եւ ադրբեջանցի ազգության ներկայացուցիչները հանդիսանում են ռուսական հասարակության ունիկալ եւ հարգված անդամները։ Նա շեշտել է, որ եւ հայերը, եւ ադրբեջանցիները հասկանում են, թե ինչպիսի հնարավորությունների երկիր է Ռուսաստանը եւ բացի այդ, երկու համայնքներն էլ հստակ հասկանում են, որ Ռուսաստանում պետք է ղեկավարվեն ռուսական օրենսդրությամբ, իսկ ազգային հողի վրա ատելության որեւէ էմոցիայի դրսեւորումը պատժվում է օրենքով։