Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կորոնավիրուսի 4 թեստ է հանձնել եւ տարբեր պատասխաններ ստացել՝ 2 դրական եւ 2 բացասական մեկ օրում:
«Ինչ-որ խաբեություն է տեղի ունենում: Մեկ օրում 4 թեստ եմ հանձնել: Արդյունքներից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական: Անալիզի համար միեւնույն մեքենան, միեւնույն թեստը, միեւնույն բուժքույրը: BD-ից (թեստերի արտադրողը) հակամարմինների արագ թեստը»,-գրել է Մասկը:
Նա նաեւ հայտնել է, որ սպասում է տարբեր լաբորատորիաներից մի քանի ՊՇՌ-թեստերի արդյունքները: Նրա խոսքով՝ իր մոտ սովորական մրսածության նշաններ են: