Շաբաթ օրը Առաջին ալիքի ուղիղ եթերում «Դեպի Եվրատեսիլի» մասնակիցներից Լյուսին, Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը, Իջինը և Վահե Ալեքսանյանը պայքարում էին «Դեպի Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր ստանալու համար։ Հաջորդ փուլ անցան Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը և Իջինը: Թե´ հեռուստադիտողների, թե´ պրոֆեսիոնալ ժյուրիի առավելագույն ձայները ստացավ երգչուհի Մարտան` Անուշ Արշակյանի թիմից:
Tert.am Life-ը երգչուհու հետ խոսել է առաջին հաջողության, սպասելիքների և իր անձի շուրջ պտտվող ասեկոսեների մասին:
-Մարտա, սպասո՞ւմ էիք, որ թե´ ժյուրիի, թե´ հեռուստադիտողների առավելագույնձայները Դուք կստանաք:
-Անկեղծ պիտի ասեմ՝ և´ սպասում էի, և´ ոչ: Բնականաբար, ունեի սպասելիքներ, քանի որ անում եմ աշխատանք, որը պիտի գնահատվի կա´մ լավ, կա´մ վատ: Սակայն չէի սպասում, որ երկկողմանի այսպիսի գնահատականի կարժանանամ: Անչափ հաճելի էր ու ոգևորող:
-Ի՞նչ էր դա նշանակում Ձեզ համար:
-Նշանակում էր, որ իմ արվեստն ու աշխատանքը սիրողներ և գնահատաողներ կան:)
– Առաջին արդյունքներով հաղթանակը բավականին մոտ է Ձեզ: Ի՞նչ սպասելիքներունեք հաջորդ փուլերից:
-Սպասելիքների մասին մտածելու ժամանակ չունեմ: Ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի ինձ մոտ անկում չլինի և իմ հնարավորությունների առավելագույն սահմաններում լավ ներկայանամ, քանի որ շատ մարդ է հավատում ինձ և իմ ուժերին:
-Երբ առաջին արդյունքներով առաջտար եք, հաղթանակը շատ մոտ է թվում: Այդուհանդերձ ամեն ինչ կարող է անկանխատեսելի ելք ունենալ: Ձեզ հոգոբանորեն տրամադրո՞ւմ եք նաև հավանական այլ ելքի, թե՞ հիմա գնում եք դեպի հաղթանակ:
-Ես ընդամենը մեկ շանբաթ ժամանակ ունեմ մինչև իմ հաջորդ ելույթը և ժամանակ չունեմ մտածելու հաղթանակի կամ պարտության մասին: Իմ առաջ դրված է խնդիր, որպեսզի ես հերթական փուլում հանդես գամ իմ հնարավորությունների առավելագույն չափով: Ես ամբողջությամբ ներգրավված եմ հենց այդ աշխատանքների մեջ: Ի սկզբանե ինձ չէի տրամադրել պարտության կամ հաղթանակի: Տրամադրվել էի երկար մնալ նախագծում, հետաքրքիր շոուներ և համարներ ներկայացնել: Արդյունքը կլինի այն, ինչ կլինի:)
Ամբողջությամբ՝ life.tert.am