
Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
«Այսօր ուղիղ ժամը 16:00-ին կուսակցությունների բոլոր ղեկավարները հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն որոշակի բացատրություն տալու համար, սակայն մեր պայքարը չի դադարելու»,- ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը: