Գեղարքունիքի մարզում բուք է
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքի մարզում բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի  տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզում բուք է:

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեսանելիությունը 200 մ է, իսկ Սարիար-Լուսաղբյուր ավտոճանապարհին՝ 10 մ:

Արագածոտնի մարզի Քուչակից Ափնա գյուղ տանող ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ: