Ջաբրայիլը չտեսած ու առաջինը փախած դասալիքին ֆեյքաբուծարանը փորձում է հերոսացնել՝ անարգելով իսկական հերոսների հիշատակը
Դասալքությունից խոսող Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ առաջինը փախել է հենց իր որդին։
Մինչ Փաշինյանի ֆեյքաբուծարանը փորձում է դասալիք Աշոտիկին հերոսացնել՝ սուտ լուրեր տարածելով, իրական կռվողներն արդեն նրա կողմից խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո վերադառնում են և պատմում ամբողջ եղելությունը։
Աշոտիկը ոչ թե Ջաբրայիլում էր, այլ դրանից 20 կմ հեռավորության վրա գտնվող կիսավեր տարածքում, որին Հաուսլու են ասում։ Ամենաանվտանգ տարածքում Փաշինյանի որդին, ըստ ականատեսների, շրջապատված է եղել թվով 50-60 թիկնապահներով։ Տարածքով Ջաբրայիլ գնացող բոլոր հերոս տղաներն ականատես են եղել պեչենու տուփը ձեռքին Աշոտիկին՝ շրջապատված թիկնազորով։ Ջաբրայիլից փախածին հայհոյում էին անգամ նրա անվտանգությունն ապահովող այն 50-60 թիկնապահները, ովքեր ավելի կարևոր գործ կարող էին անել, քան հսկեին գլխացավանք դարձած Աշոտիկին։ Իսկ երբ Ջաբրայիլում թշնամին ակտիվացել է, BMP է խոցվել, և հայկական կողմն ունեցել է երեք զոհ, այդ մասին տեղեկանալով՝ Աշոտիկը 20 կմ հեռավորությունից փախել է՝ հետ գնալով ևս 20 կմ։ Ջաբրայիլն այդպես էլ չտեսած ու տարածքից առաջինը փախած դասալիքին այսօր ֆեյքաբուծարանը փորձում է հերոսացնել՝ անարգելով իսկական հերոսների հիշատակը։
Բոլորն էլ գիտեն, թե մեր զինվորներն ինչպիսի կատաղի մարտեր են տարել թշնամու դեմ, ինչպիսի ծանր պայմաններում ու հերոսաբար կարողացել են հող պահել և հսկել Ջաբրայիլը։ Իսկ այսօր դասալքությունից խոսում է մեկը, ով քաջ գիտի, որ առաջին փախածն իր որդին է եղել, ով անգամ դիրքերին չի մոտեցել։
Երկրի գլխավոր ձախողված ու չկայացած հրամանատարը, երկրի գլխին պատուհասած փորձանքը, դավաճանության բեռը թոթափելու համար պատրաստ է ամենակեղտոտ քայլին գնալ՝ հեղինակազրկել հայկական բանակը։ Այնպես, ինչպես հեղափոխության օրերին պղծեցին Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը՝ հանրահավաքի ժամանակ կեղծ «պապիկի» հանելով հարթակ ու ելույթի խոսք տալով։ Չե՛նք մոռացել հերոսի իրական պապիկի և ընտանիքի մյուս անդամների արձագանքն այդ կեղծիքին։
Սեփական ձախողումները և մութ գործարքը քողարկելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի արժանապատիվ զինվորին հետևողական փորձում է արժեզրկել ու նվաստացնել՝ որակելով որպես դասալիք, իսկ պատերազմից թիկնապահների հետ թաքնված «պեչենի ուտող» որդուն՝ հերոսացնելով։
ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ