
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ջիգարխանյանի թատրոնի ներկայացուցիչը:
Ցավալի լուրն ստացվել է լուսաբացին:
Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935-ին:
Մայակովսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան (1969 – 1996), Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիր եւ նախագահ (2015-ից):
Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը» եւ այլ ֆիլմերում: