Ուժեղ շոկ: Ուժեղ ցավ: Ուժեղ զայրույթ: Ուժեղ ապտակ: Անսպասելի ապտակ: Ձայն չէի հանում, որ գոնե մեկը մի բան պակաս ասած լինի: Բայց ուզում եմ անպայման պատմել էս միջադեպի մասին: Սուպերմարկետում կանգնած էինք, հերթ էր: Մի զինվոր մոտեցավ – ձեռքին հյութ ու կեֆիր:
– Դուք մոտեցեք, ես կսպասեմ:
Աչքերով ժպտաց էս զինվորը.
– Փաստորեն շնորհքը դեռ չի վերացել…
– Իհարկե չի վերացել, էդ շնորհքը հենց Դուք եք, Ձեր արած գործն ա….
Կռացավ, աղջկաս թուշը կսմթեց, անունը հարցրեց, տարիքը հարցրեց, աղջիկս էլ անմիջապես հայտարարեց, որ վաղն արդեն կլինի 6 տարեկան:
«Վայ… պստո ջան, վայ, սիրուն ջան…» ասելով էս իմ զինվորը գնաց շոկոլադ ընտրելու:
– Պետք չի, դուք մեր կյանքն եք պաշտպանել, էլ ինչ նվեր…
Աչքերը ժպտում են: Նվիրեց շոկոլադը աղջկաս, ես ասում եմ.
– Դուք մեր հերոսներն եք, գնացեք տուն, մի քիչ քնեք, շատ հոգնած եք…
Մի անգամ էլ աչքերը ժպտացրեց ու ասաց.
– Շնորհակալություն!
Ի’նքն է շնորհակալություն հայտնում: Ինձ, ում համար կյանքն էր դրել, ում երեխայի համար շոկոլադ գնեց, ում ժպտաց իր հոգնած, շատ հոգնած ու շատ բան տեսած աչքերով: Ուզում էի դուրս թռնել էս իմ զինվորի հետեւից, պինդ գրկել, գրկիցս բաց չթողնել, ասել, որ ինքը մեծ հերոս է, մեր սրտի հերոսն է, մեր քաջ առյուծն է… բայց անհարմար զգացի: Բոլոր բառերը ոչ մի բան են հոգնած ու շատ բան տեսած աչքերին նայելու ու ասելու համար: Աղջկաս ասացի, որ երբեք չմոռանա սուպերմարկետում շոկոլադ, իսկ պատերազմում – ապրելու իրավունք տված մեր զինվորին, որ ժպտում էր միայն աչքերով: Աղջիկս խոստացավ, որ երբեք չի մոռանա:
Հգ. Շնորհավորանքներ մի գրեք, գիտեմ, որ հաստատ լավ բաներ եք մաղթում: Շնորհակալ եմ: Խնդրում եմ, աղոթեք անհայտ կորած մեր հերոսների համար ու եթե ձեռքներդ հասնում է, եթե կարող եք, մի բանով օգնեք նրանց ընտանիքներին, որ շուտ գտնեն իրենց զավակներին, մեր քաջերին:
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից
Ուժեղ շոկ: Ուժեղ ցավ: Ուժեղ զայրույթ: Ուժեղ ապտակ: Անսպասելի ապտակ: Ձայն չէի հանում, որ գոնե մեկը մի բան պակաս ասած…
Опубликовано Marina Baghdagyulyan Пятница, 13 ноября 2020 г.