«Պատերազմի հետեւանքով կորուստներ են կրել Արցախի գյուղատնտեսությունն ու անասնապահությունը։ Բնականաբար, այդ ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ «Ես Արցախին ոչ միայն ծանոթ եմ կամ զբաղվում եմ նրա խնդիրներով, այլ ապրում եմ Արցախով եւ նրա տնտեսությամբ։ Մանրակրկիտ ծանոթ եմ այսօրվա վիճակին, միաժամանակ դեռ այն կարծիքին չեմ, որ մենք պետք է անցյալ կատարյալ ժամանակով խոսենք կորսուստների մասին»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Արցախը ինքնաբավ է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասով․ 10 ապրանքներից 8-ի գծով համագործակցության մեծ դաշտ կա Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես օրինակ՝ հացահատիկը։ «Արցախն առանձին մշակաբույսերի մասով տարվա մեջ մինչեւ երկու անգամ բերք ստանալու հնարավորություն ունի։ Սա բացառիկ երեւույթ է։ Վերջին տարիներին լավ ծրագրված աշխատանքի արդյունքում կարողացել են ավելացնել նաեւ նռան այգիների տարածքները»,- մանրամասնեց Մանասերյանը։ Այն հարցին, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում տնտեսությանը հասցրած հարվածը մեղմելու համար, զրուցակիցս պատասխանեց, որ խնդիրը պահանջում է արմատական եւ ոչ թե կոսմետիկ լուծումներ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: