Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1472 նոր դեպք. ապաքինվել է 1989 քաղաքացի
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1472 նոր դեպք. ապաքինվել է 1989 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105 -ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3697 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 460606 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1472 նոր դեպք և 1989 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1738 (ավելացել է ևս 35-ով) դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է: