
Արցախում զոհված հերոսների հիշատակին նվիրված մոմավառության մասնակիցներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Մատենադարան: Լռության և խոնարհումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ:
Ավելի վաղ, Ազատության հրապարակում անցկացվել էր մոմավառություն` ի հիշատակ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում զոհված հերոսների: Մոմավառությունը նախաձեռնել են խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունները: