Սերժ Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից.
Նապոլեոն Բոնապարտը պատերազմը տանուլ տալուց հետո արդարացի համարեց իր աքսորը սբ. Հեղինե կղզի: Գեբելսը ոչ միայն ինքնասպան եղավ, այլև վերացրեց իր ամբողջ ընտանքը` կնոջն ու երեխաներին: Հրեշավոր արարք, բայց հասկանալի ու մեկնաբանելի:
Կարսի անկման ցավին չդիմացավ գնդապետ Մազմանյանը` սեփական ձեռքով գնդակ արձակելով իր քունքին: Անգամ Հիտլերը ինքնասպան եղավ: Կարելի է էլի օրինակներ հիշել: Դրանք շատ են:
Իսկ մեր նահատակ հերոսների արյան բեռը շալակած անգիտակից էլեմենտը բունկերներից զարմանալի հանգստությամբ դավաճաններ է որոնում հերոսների մեջ:
Մարդ կարկամում է` լսելով պատերազմը պարտության և երկիրը կործանման տարած «պաշտոնյաների», մասնավորապես զինվորական բարձրաստիճան «սպաների» ցինիզմի ու սառն ու դատարկ հայացքների ու խոսքերի առաջ: Եվ դեռ «նամուս- թասիբից են խոսում: Ի՞նչ անուն տաս սրանց:
Նապոլեոն Բոնապարտը պատերազմը տանուլ տալուց հետո արդարացի համարեց իր աքսորը սբ. Հեղինե կղզի: Գեբելսը ոչ միայն ինքնասպան…
Опубликовано Սերժ Սրապիոնյան Суббота, 14 ноября 2020 г.