Շուշին Արցախի հոգին է, ուստի այս քաղաքի կորուստը թերևս ամենածանրն էլ ամբողջ հայության համար։ ANNA News Military-ն և ռազմական թղթակիցներ Ալեքսանդր Խարչենկոն, Անդրեյ Կամիժիկինը մինչև վերջին րոպեն եղել են Շուշիում, բացառիկ նկարահանումներ կատարել՝ արձանագրելով քաղաքի պաշտպանության համար մղված հերոսամարտերը։
Նոյեմբերի 6-ին առավոտյան 8-ին Ադրբեջանի զինված ուժերը գրոհ ձեռնարկեցին Շուշի քաղաքի ուղղությամբ։ Միայն նոյեմբերի 10-ին Արցախի իշխանությունները հայտնեցին, որ քաղաքը գրավվել է ադրբեջանական զինուժի կողմից:
Հաջորդող 25 րոպեները ցույց են տալիս այն անհավանական հերոսությունները, որոնք կատարում էին սովորական զինվորներն Արցախի հոգին` Շուշին, թշնամուց պաշտպանելու համար։
Այն, որ քաղաքը կանգուն է մնալու, վստահ էին հայ զինվորները. այդ մասին անձամբ են ասում ռուս լրագրողին։
«Տղաների մարտական ոգին բարձր է, կասկածներ ընդհանրապես չկան, մենք հաղթելու ենք և մեր բարձունքը գրավելու ենք, ինչպես իննսունականներին եղավ»,- ասում է տղաներից մեկը։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am