Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 22 572 նոր դեպք։
Ինչպես հաղորդում «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված դեպքերը հայտնաբերվել են 85 շրջանում: Թիվը կազմել է 22 572, որից 5 854-ն` առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 1 մլն 925 հազար 825 դեպք, որից առողջացել է 1 մլն 439 հազար 985 քաղաքացի, մահացել՝ 33 186-ը: