Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կհիշեք հայինկասացիայի մի քանի տասնյակ աշխատակիցների անունից հայցադիմում էի ներկայացրել դատարան` տարիներով պակաս վճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով: Այդ գործով դատարանը շուրջ 300 միլիոն դրամի չափով հայցի ապահովում էր կիրառել: Ճշտման փուլում գտնվող տեղեկատվության համաձայն` էս լեշակեր դևերը` հավատարիմ իրենց ղեկավարի արժեքներին, պատերազմի մեջ հնարավորություն են գտել:
Պարզվում է` պաշտպանության բանակին նվիրատվության քողի տակ Հայինկասացիա ՓԲԸ ավտոմեքենաները դուրս են բերվել երկրից` բնականաբար 20 գրել են 5 տվել: ՓԲԸ գումարն էլ ուզեցել են հիմնադրամներով ֆռացնեն, որ հաշվեկշռին գումար չմնա, որպեսզի հայցի բավարարման դեպքում գումար դուրս չտան: Բարեբախտաբար սխեման շուտ բացահայտեցինք ու դեմն առաք:
Օրակարգային խնդիրները լուծելուց հետո լեշակեր առ լեշակեր կներկայացնենք հանրությանը»: