Պերուի նախարարների կաբինետի անդամների կեսից ավելին հայտարարել է հրաժարականի մասին՝ երկրի նախկին նախագահ Մարտին Վիսկարայի պաշտոնից հեռացնելու դեմ բողոքի ցույցերը կոշտ ցրելուց հետո: Այս մասին հայտնել է պերուական RPP ռադիոկայանը։
Ռադիոկայանի տեղեկատությունների համաձայն՝ կառավարության նոր կազմի 18 նախարարներից հրաժարականի դիմում են ներկայացրել 13-ը, այդ թվում ՝ Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության, Էկոնոմիկայի եւ առողջապահության նախարարները:
Պերուում բողոքի ամենօրյա ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ Պերուի խորհրդարանը քվեարկել է նախկին նախագահ Մարտին Վիսկարային պաշտոնից հեռացնելու օգտին ՝ կապված կոռուպցիայի մեղադրանքների հետ, որոնք առաջադրվել են նրան։