Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10 ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ ՆԻԿՈԼԸ
1․ Կապիտուլյացիա ստորագրած ցանկացած ղեկավար ունի 0 հեղինակություն և չի կարող պաշտպանել երկրի շահերը դրսում։ Դրսում բոլորը վաղուց գիտեն, որ Նիկոլը շարքային չմո է։
2․ Նիկոլը թուրքի առաջ ղազագիր ստորագրած չմո է։
3․ Դավիթ Տոնոյանը վերջերս դժգոհում էր «սպառազինության մատակարարման առումով տոտալ բլոկադայից»։ Մեզ անհրաժեշտ սպառազինություն անհրաժեշտ ծավալներով ու ժամանակին կարող էին տրամադրել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, որոնց հետ հարաբերությունները Նիկոլը շարունակաբար փչացնում էր 2,5 տարի։
4․ Առհասարակ Նիկոլի ջանքերով այս պատերազմում Հայաստանը մնաց առանց դաշնակիցների։
5․ Նիկոլից առաջ Հայաստանը հետխորհրդային տարածքում պատերազմ հաղթած ու տարածքներ ձեռք բերած միակ երկիրն էր։ Նիկոլը հաղթանակը վերածեց պարտության, ձեռքբերումները կորստի ու հազարավոր ճակատագրեր անիմաստ կործանեց։
6․ Նիկոլը պատերազմից առաջ և ընթացքում բացահայտում էր պետական գաղտնիքներ, օրինակ՝ ռազմավարական պաշարները։
7. Նիկոլն ապացուցեց, որ կապիտուլյացիայից բացի այլ բանի ի վիճակի չէ։ Այժմ իրավիճակը կարող են եթե ոչ փրկել, ապա գոնե մի քիչ մեղմել միայն փորձված մարդիկ ՀԱՄԱՏԵՂ աշխատանքով։
8․ Նիկոլը խոստանում է, որ պիտի շենացնենք երկիրը։ Սակայն նախկինում խոստանում էր տնտեսական հեղափոխություն, բայց բերեց տնտեսության փլուզում; խոստանում էր հաղթանակ, բայց բերեց պարտություն; խոստանում էր, որ հայն այլևս գաղթական չի լինելու, բայց գաղթականի վերածեց տասնյակ հազարավոր ընտանիքների։ Շենացնելու խոստումն էլ երկրի վերջնական ավիրումով կավարտի։
9․ Նիկոլը խաբեբա է։ Պատերազմի առաջին օրվանից նա շարունակ խաբում էր ժողովրդին, նաև խաբում էր միջազգային գործընկերներին։
10․ Այս ամբողջ ընթացքում միակ բանը, որի համար Նիկոլը անկեղծ դարդ արեց, իր դուխիներն էին։ Երևի ինքը ոչ թե “դուխով” վարչապետ է, այլ՝ “դուխիով”։
#նիկոլսիքտիր»։