
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը վարչապետի վերջին գրառումից հետո աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում գրել:
«Սիրելի հայրենակիցներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից հետո որոշել եմ
1-Աշխատանքից ազատման դիմում գրել
2-Դադարեցնել անդամակցությունս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը
Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ինձ նմանօրինակ պատասխանատու աշխատանք վստահելու և անձնուրաց ղեկավարման համար»,- գրել է Սիսեռյանը։