Երբ գործի եք դնում ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն՝ օգնում եք կերտել այն երկիրը, որտեղ կուզենայիք ապրել. դեսպան Միլս (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երբ գործի եք դնում ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքներն՝ օգնում եք կերտել այն երկիրը, որտեղ կուզենայիք ապրել. դեսպան Միլս

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ԱՄՆ դեսպանատանը ողջունել է փոխանակման ծրագրերի տասնյակ մասնակիցների, ովքեր հրավիրված էին ամերիկյան փոխանակման ծրագրերի տեսահոլովակի շնորհանդեսին: Բարս մեդիայի կողմից պատրաստված այս տեսանյութում ներկայացված են փոխանակման ծրագրերի մի քանի մասնակիցներ կամ շրջանավարտներ, ովքեր ԱՄՆ են մեկնել ու վերադարձել առավել ամուր ու բարեկեցիկ Հայաստան կերտելու համար անհրաժեշտ նոր հմտություններով, գիտելիքներով ու կարողություններով:

«Այն ժամանակահատվածում, ինչ Հայաստանում եմ գտնվել որպես ԱՄՆ դեսպան, ինձ զարմացրել է ամուր ու կենսական կապը, որ ունեն հայերն իրենց հայրենիքի հետ, – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդը, – ուրախալի ու ոգեշնչող է տեսնել, թե ինչքան շատ եք դուք սիրում Հայաստանը և ինչպիսի նվիրումով եք լծված ձեր երկրի ու հայրենակիցների համար պայծառ ու բարեկեցիկ ապագա կերտելու գործին: Ձեր հմտություններով ու նվիրումով հանդերձ դուք Հայաստանի լավագույն ու ամենաարժեքավոր ռեսուրսն եք: Երբ ձեր ջանքերը կենտրոնացնում եք այստեղ և գործի եք դնում փոխանակման ծրագրի շրջանակում  ԱՄՆ-ում ձեռք բերած գիտելիքները, գաղափարներն ու հեռանկարները, դուք օգնում եք կերտել մի այնպիսի երկիր, որտեղ դուք կուզենայիք ապրել»:

ԱՄՆ փոխանակման ծրագրեր

25 տարի է, ինչ Հայաստանի քաղաքացիները մասնակցում են ԱՄՆ փոխանակման ծրագրերին:

Ավելի քան 25 փոխանակման ծրագիր է այս 25 տարիների ընթացքում Հայաստանի համար իրականացրել ԱՄՆ պետքարտուղարությունը:

Ավելի քան 4000 մարդ (թիվը տարեցտարի աճում է) մասնակցել են փոխանակման ծրագրերի Հայաստանից:

Ամբողջությամբ՝ asekose.am