«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին
Advertisement 1000 x 90

«Դա Թուրքիայի ներքին գործն է»․ Պեսկովը՝ թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Թուրք զինվորականներին Ադրբեջան ուղարկելու` Անկարայի մտադրությունը Թուրքիայի ներքին օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարումն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Բանն այն է, որ այնտեղ` Ադրբեջանի տարածքում, մոնիթորինգային կենտրոն է լինելու, պետք է այնտեղ ուղարկել թուրք զինվորականներին։ Դա ներքին գործընթացների կատարում է, գործընթացներ, որոնք նախատեսված են Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,-բացատրել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքում մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը «Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»:

 



Նման նյութեր