Մեր բոլոր ոսկորները կապված են միմյանց հետ։ Սա է պատճառը, որ, երբ ոսկորներից մեկը ցավում է, ցավ զգում ենք նաև մյուսներում։ Ognov.ru կայքը գրում է, որ այդ կապը հատկապես արտահայտված ձևով զգացվում է ոտքերի դեպքում։ Ոտքերի ցավի բազմաթիվ պատճառներ կան, այդ թվում՝ արթրիտը, կոշտուկները, ներաճած եղունգները, և այլն։ Չինական բժշկությունը երկար տարիների ընթացքում ուսումնասիրել և հավաքել է գիտելիքներ այն մասին, թե ինչպես են ոտքերն ազդում ողջ օրգանիզմի վրա, որ հենց ոտքերն են առողջության աղբյուրը։ Տեսությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ոտքերը մարդու օրգանների վրա ազդեցություն ունենալու լավագույն հատվածն են։
Ցավ ծնկներում: Այս դեպքում կօգնեն մերսումները։ Արթնանալուց հետո, առանց անկողնուց վեր կենալու, սկսեք նուրբ շարժումներով մերսել ծնկներից յուրաքանչյուրը 5 րոպե։ Սա կլավացնի արյան շրջանառությունը և հոդերին կհասցնի սննդարար նյութեր։ Կանգնեք և բոլոր մատները բարձրացրեք հորիզոնական ուղղությամբ 20 անգամ։ Ծնկների համար ևս մեկ օգտակար վարժություն կարող եք կատարել՝ կանգնած վիճակում բարձրացրեք բոլոր մատները և հերթով իջեցրեք։ Սա բարդ է, բայց շատ արդյունավետ։ Ընդամենը մի քանի անգամ կրկնելուց հետո ցավը զգալիորեն կեղմանա։
Ցավ սրունքներում։ Վերցրեք թենիսի գնդակը, կանգնեք դրա վրա և ոտքով հրեք այնպես, որ գնդակը ոտնաթաթով հասնի մատներին, ապա հետ շարժվի։ Կրկնեք 15 անգամ։
Այլ խորհուրդներ
Յոգայով զբաղվեք։ Յոգան առողջությունը վերականգնելու և պահպանելու հրաշալի հնարավորություն է։ Այն օգնում է վերականգնել մարմնի և հոգեկան վիճակի հավասարակշռությունը։
Բոբիկ զբոսանք։ Հողի վրա բոբիկ ման եկեք։ Ձեր ոտքերն ավելի ճկուն և ուժեղ կդառնան։ Ոչ հարթ մակերեսին բոբիկ քայլելը ստիպում է աշխատել այն մկաններին, որոնք հանգստանում են հարթ մակերեսին քայլելու ընթացքում։
Անգլիական աղ։ Ոտքերի համար անգլիական աղով լոգանք պատրաստեք։ Այն կօգնի հանել հոգնածությունը և ցավը։
Մագնեզիումով հարուստ մթերք օգտագործեք։
Ճիշտ կոշիկներ ընտրեք։
Բժշկի օգնությանը դիմեք, եթե ոտքերում սուր ցավ եք զգում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը