Վենետիկյան կինոփառատոնը 73-րդ անգամ կբացվի չորեքշաբթի՝ Լիդո կղզում, որտեղ ավանդաբար անցկացվում է 1932 թվականից ի վեր:
Նշվում է, որ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր Թերենս Մալիքը կներկայացնի Քեյթ Բլանշետի մասնակցությամբ փաստագրական՝ «Ժամանակի շրջագայություն. կյանքի ճամփորդություն» ֆիլմը: Լեգենդար գերմանացի Վիմ Վենդերսը դիմել է 3D նկարահանման տեխնիկային: Եռաչափ ձևաչափով կցուցադրվի նրա «Հրաշալի օրեր Արանխուեսում» ֆիլմը: Իր երկրորդ կինոաշխատանքը կներկայացնի հանրահայտ մոդելավորող, երկար տարիներ Gucci-ում աշխատած Թոմ Ֆորդը: 2009թ. նա որպես ռեժիսոր առաջին անգամ հանդես է եկել հենց Վենետիկում՝ «Միայնակ տղամարդը» ֆիլմով: 7 տարի անց նա կներկայացնի «Գիշերային կենդանիները» ֆիլմը:
Կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «Լա-լա-լենդ» մրցութային կատակերգական մյուզիքլը, որն ամերիկյան մյուզիքլի ժանրի պատմության մասին է:
Ֆիլմերը կգնահատի միջազգային ժյուրին՝ անգլիացի ռեժիսոր Սեմ Մենդեսի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 10-ին դիտումը կփակի Դենզել Վաշինգտոնի և Իթան Հոուքի մասնակցությամբ լեգենդար «Հրաշալի յոթյակի» ռիմեյքի ոչ մրցութային ցուցադրությունը: Այս մասին հայտնում է TASS-ը: