Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտնել Է «Վեկտոր» գիտական կենտրոնի կողմից կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների սկսվելու մասին:
«Հոկտեմբերի 13-ին գրանցվել Է ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «ԷպիՎակԿորոնա»-ն եւ այժմ անցկացվում Է հետգրանցումային կլինիկական փորձարումների երրորդ փուլը»,-նոյեմբերի 17-ին հայտարարել Է Պոպովան՝ հանդես գալով «Նոր գիտական տվյալներ COVID-19 կորոնավիրուսային վարակի մասին» վիրտուալ գիտաժողովում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում շարունակվում Է պատվաստանյութերի մշակումն ու թողարկումը: «Օգոստոսի 11-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը՝ «Սպուտնիկ V»-ն, որն իրեն բավականին լավ Է դրսեւորել ե՛ւ կլինիկական փորձարումների ժամանակ, եւ արդեն այսօր՝ ըստ հետգրանցումային հետազոտությունների առաջին արդյունքների»,-ասել Է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:
«Սպուտնիկ V»-ն մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորի բազայի վրա: Այժմ այն հետգրանցումային կլինիկական փորձարումների փուլ Է անցնում Մոսկվայում: Այնուհետեւ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը մշակել Է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը:
Իր պատվաստանյութն Է ստեղծել նաեւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնը: Այս պատրաստուկը նույնպես կլինիկական փորձարկումների փուլ Է անցնում, որին մասնակցում են 300 կամավորներ: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչեւ տարեվերջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: