Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմի ծանր օրերին ԱԺ պատգամավորների ճնշող մեծամասնությունն այդպես էլ ֆեյսբուքից դուրս չեկավ։ Միակ օգտակար հայրենասիրական զբաղմունքը Արծրուն Հովհաննիսյանի ստատուսները շեյր անելն էր կամ էլ Ստեփանակերտում ձկնորսի համազգեստով սելֆի անելը։
Հետևություն. այս խորհրդարանի որևէ ներկայացուցիչ բարոյական իրավունք չունի քննադատել բանակը, որն ի դեպ չի կազմաքանդվել, խորտակիչ հարված է ստացել, բայց ծնկի չի եկել։
#մանիպուլյացիա
#կոնտեքստ
#տարընթերցում»։