63 տարի միասին ապրող իտալացի ամուսնական զույգը COVID-19-ից մահացել է նույն օրը
Advertisement 1000 x 90

63 տարի միասին ապրող իտալացի ամուսնական զույգը COVID-19-ից մահացել է նույն օրը

Իտալացի ամուսնական զույգը, որը միասին ապրում Է 63 տարի, կորոնավիրուսից մահացել Է նույն օրը: Այդ մասին հաղորդել Է l’Eco di Bergamo թերթը:

Վինչենցոն եւ Օլգա Մոլինոն ապրել են Միլանի Սեստո-Սան-Ջովանի արվարձանում:

Նրանք ծանոթացել են 18 տարեկանում եւ Միլան մեկնել 1957 թվականին:

Ինչպես հրատարակությանը պատմել Է Մոլինոյի վեց թոռներից մեկը, սեպտեմբերի վերջին ամուսինները նշել են հարսանիքի 63-տարելիցը:

Նրա խոսքով՝ թոշակառուները, որոնք 82 եւ 83 տարեկան Էին, հիվանդ են եղել շուրջ տասը օր: Չնայած բարձր ջերմությանը՝ նրանք չեն սպասել մինչեւ բժշկի գալը, գրիպի նախնական ախտորոշմամբ նրանց հակաբիոտիկներ են նշանակել:

Զույգը հիվանդանոցում Է հայտնվել նոյեմբերի 11-ին: Շտապ օգնությանը դիմելուց առաջ նրանք չափել են թթվածնով արյան հագեցվածության մակարդակը. Վինչենցոյի մոտ այն կազմել Է 68 տոկոս, Օլգայի մոտ՝ 86 տոկոսի: Հիվանդանոցում նրանք հայտնվել են տարբեր հիվանդասանյակներում, բայց, ինչպես նշում Է հրատարակությունը, Օլգան խնդրել Է բերել ամուսնու պիջակը, որպեսզի զգա, որ նա կողքին Է:

Նոյեմբերի 15-ին նրանք մահացել են մեկ ժամ տարբերությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր