Իրավիճակը շատ լուրջ է, մենք պետք է փորձենք ինչ-որ բան անել երկրի զարգացման համար. Ալեքսանդր Իսկանդարյան. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Իրավիճակը շատ լուրջ է, մենք պետք է փորձենք ինչ-որ բան անել երկրի զարգացման համար. Ալեքսանդր Իսկանդարյան. «Փաստինֆո»

«Մենք գտնվում ենք լրջագույն ճգնաժամի փուլում։ Երևանում ցույցերի մեծ մասը մարդկանց էմոցիոնալ շոկի հետևանքն է, որն ավելի է աճելու, որոնք դուրս են գալիս փողոց կամ արտահայտում իրենց բողոքը սոցիալական կայքերում։ Նրանք չէին սպասում նման իրավիճակի»,- այս մասին «Ներքաղաքական լարվածությունը և Արցախյան ճակատը» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ներկայացնելով ինչ իրավիճակ ունենք այսօր երկրի ներսում։

«Մի շարք մարդիկ չգիտեն ո՞ւր են վերադառնալու, նրանց տները հիմնականում ադրբեջանցիների տիրապետության տակ են անցել։ Հետևաբար ճգնաժամը շարունակվելու է»։
Իսկանդարյանը նշեց, որ սպասվում է տնտեսական լուրջ ճգնաժամ, որը կարող է տևել մինչև 6 ամիս։ Իսկ հիմա բոլորը պետք է կարողանան ուժերը հավաքել և միավորվել՝ միասին քայլեր մշակելու համար։

«Իմ քայլը հայտնվեց այն ժամանակ, երբ ղարաբաղյան հարցը գրեթե չկար։ Այն սկսվեց հայտնվել արդեն այս իշխանության օրոք, երբ նրանք արդեն ստիպված են եղել գործ ունենալ ղարաբաղյան հարցի հետ։ Սա այլ իրավիճակ է։ 88-ից 94-ն ընկած ժամանակահատվածում տարբեր իրավիճակներ էին: Բայց իշխանությունն այլ էր, այն հիմնված էր Ղարաբաղյան խնդրի վրա։ Հիմա նույնիսկ վարչապետը խոսում է այն խնդիրների մասին, որոնք այդ օրակարգից են։ Այդ դիսկուրսները պետք է ինչ-որ կերպ փորձել հավաքել մեկ արկղում, և խնդրի լուծումը չափազանց անհրաժեշտ է»։

Իսկանդարյանն ասում է, որ ճգնաժամերն անգամ տարբեր են լինում։ Այն, որ Երևանը կվերածվի Բեյրութի, որով փողոցում մարչդիկ մարդիկ օդ են կրակում, այնքան էլ հավանական չէ, բայց ինքը դա չի բացառում։

«Իրավիճակը շատ լուրջ է, մենք պետք է փորձենք ինչ-որ բան անել երկրի զարգացման համար։ Պետք է կլոր սեղան, եւ եթե մենք շարունակենք աշխատել տարանջատման վրա, արդեն ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի կործանումը կլինի»,- ասաց Իսկանդարյանը։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր