Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, այս պահին Երևանի ռեստորաններից մեկում ճաշում է իր ընկերների հետ։ Մենք փորձեցինք մոտենալ նրան և մի քանի հարց ուղղել՝ նախապես ներողություն խնդրելով, որ ճաշի ժամին ենք մոտեցել նրան և գուցե էթիկապես ճիշտ չէ։ Բայց գեներալ Օգանովսկին չափազանց անտրամադիր էր ու նյարդային և չցանկացավ որևէ բան խոսել։
Մենք նկատեցինք, որ նրանք լուռ նստած էին, որևէ բան չէին խոսում, և դա, ինչպես հասկացանք, տևական ժամանակ էր այդպես։ Գեներալ Օգանովսկին այնքան անտրամադիր ու նյարդային էր, որ անգամ մեզ վրա հարձակվեց, թե ի՞նչ ենք ուզում իրենից, ինչո՞ւ ենք եկել իրեն հարց ուղղում, ինքը ո՞վ է, որ հարցերի պատասխանի, ինքը ի՞նչ կապ ունի և այսպես շարունակ։ Արցախի հերոսի աչքերում ակնհայտ ցասում և վիշտ էր նկատվում։ Երբ ասացինք, որ Արցախի հողերը հանձնել են, այդ մասին ենք ուզում իրեն հարց ուղղել, նա ասաց․ «Գնա հողերը հանձնողին հարցրու, ինձնից ի՞նչ ես ուզում»։
Ցավոք, չկարողացանք որևէ կադր նկարել՝ թույլ չտվեց։ Մենք էլ, հաշվի առնելով նրա, նրա հետ նույն սեղանի շուրջ նստած մյուս անձանց լարված և նյարդային վիճակը, այլևս չցանկացանք շարունակել խոսակցությունը, որ ավելորդ կրքեր չբորբոքենք, և դուրս եկանք ռեստորանից։